Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • «Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման

    «Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման

    10.10.2014| 13:16
    «Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ». «ԼոգոՍ» ԵՀԿ-ն «Երկիրը մեր տունն է» բնապահպանական ծրագրի իրականցման արդյունքում նկարահանեց այս խորագրերով սոցիալական տեսահոլովակներ:
  • Ոչնչացման վտանգի տակ են  մեր գյուղերն ու քաղաքները

    Ոչնչացման վտանգի տակ են մեր գյուղերն ու քաղաքները

    07.10.2014| 00:10
    Թուխմանուկի ոսկու (ոսկի-բազմամետաղային կազմավորման) հանքավայրի շահագործական աշխատանքները մեկ տարուց ավելի դադարեցված են։
  • «ՀՀ կառավարությունն արդեն  թույլատրել է Ամուլսարի  հանքավայրի շահագործումը, այն էլ թալանչիական եղանակով»

    «ՀՀ կառավարությունն արդեն թույլատրել է Ամուլսարի հանքավայրի շահագործումը, այն էլ թալանչիական եղանակով»

    03.10.2014| 13:07
    Վայոց ձորի Ջերմուկ առողջարանային քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա է գտնվում Ամուլսարը, որտեղ 2006 թվականից երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում բրիտանական «Lydian International» ընկերության «Գեոթիմ» դուստր ձեռնարկությունը: Վերջինս նշված սարի ընդերքում հայտնաբերել է ոսկի, որի հաշվեկշռային պաշարները, նախնական տվյալներով, հասնում են ավելի քան 70 տոննայի:
  • Աշխարհում նվազել է վայրի կենդանիների թիվը

    Աշխարհում նվազել է վայրի կենդանիների թիվը

    30.09.2014| 12:09
    Ողջ աշխարհում 40 տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ կրճատվել է վայրի կենդանիների պոպուլյացիան: Այս մասին ասվում է Բնության համաշխարհային հիմնադրամի նոր ուսումնասիրության մեջ: Ըստ կազմակերպության՝ կորուստները շատ ավելի մեծ են, քան ենթադրվում էր մինչ այդ: Զգալիորեն նվազել է մի շարք վայրի կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների թիվը:
  • Հիմնական պատճառը  չհամակարգված կառուցապատումն է

    Հիմնական պատճառը չհամակարգված կառուցապատումն է

    23.09.2014| 10:51
    Գիտական խմբերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1986 թվականի համեմատությամբ քայքայիչ նյութերի օգտագործումը կրճատվել է ավելի քան 90 տոկոսով, շնորհիվ դրա նշված շերտի վերականգնման ուղղությամբ առաջընթաց է նկատվել, և առաջիկա տասնամյակներում երկրի օզոնային շերտը կվերականգնվի:
  • Մայրաքաղաքի բոլոր ծառերը պետք է «բողոք» գրեն

    Մայրաքաղաքի բոլոր ծառերը պետք է «բողոք» գրեն

    19.09.2014| 11:41
    Երևանի կանաչ հատվածի պահպանումն ու դրա պատշաճ մշակումը քաղաքային իշխանություններին, մեղմ ասած, այնքան էլ չի հաջողվում: Մի կողմից՝ այն կրճատվում է ի հաշիվ էլիտար կառույցների կամ ժամանցային օբյեկտների, մյուս կողմից էլ եղածը համապատասխան ուշադրության չի արժանանում:
  • Դանիելյանի խոսքով՝ Հայաստանը կորած է աղբի մեջ

    Դանիելյանի խոսքով՝ Հայաստանը կորած է աղբի մեջ

    15.09.2014| 19:58
    Ամբողջ Հայաստանն աղբի մեջ կորած է: Այս մասին հայտարարել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
  • Ինչ առաջընթաց և հետընթաց է արձանագրել Հայաստանը՝ հազարամյակների նպատակների ամփոփման գիտաժողովում

    Ինչ առաջընթաց և հետընթաց է արձանագրել Հայաստանը՝ հազարամյակների նպատակների ամփոփման գիտաժողովում

    15.09.2014| 19:04
    Ասիական երկրների համար սեպտեմբերի 9-11-ը Ալմաթիում կազմակերպված միջազգային գիտաժողովում ամփոփվել են Հազարամյակների նպատակները, որոնց մեջ է նաև էկոլոգիական խնդիրների լուծումը՝ մամուլի ասուլիսում ասել է բնապահպան Կարինե Դանիելյանը։
  • Չինական թառափները անհետացման եզրին են

    Չինական թառափները անհետացման եզրին են

    15.09.2014| 14:02
    Չինական թառափներին սպառնում է ոչնչացում: Ըստ BBC-ի՝ այս մասին հաղորդում են չինական ԶԼՄ-ները: Այսօր հաշվվում է այդ ձկների միայն մոտ 100 տեսակ՝ այն դեպքում, երբ 30 տարի առաջ այդ թիվը հասնում էր մի քանի հազարի:
  • Երկիր մոլորակի օզոնային շերտը կվերականգնվի մինչև դարի կեսը

    Երկիր մոլորակի օզոնային շերտը կվերականգնվի մինչև դարի կեսը

    11.09.2014| 16:38
    Մի շարք քիմիական նյութերից հրաժարվելու դեպքում առաջիկա տասնամյակներում Երկրի օզոնային շերտը կվերականգնվի: ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետազոտության համաձայն՝ գիտնականներն առաջին անգամ օզոնային շերտի վերականգնում են արձանագրել, մինչև դարակես շերտը ամբողջությամբ կվերականգնվի: